Ուկրաինան պետք է ապառազմականացվի և ապաազգայնականացվի․ Պոլյանսկի

Տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի, և սպառնալիքները չեն վերանա առանց Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նրա կարծիքով՝ Կիևի դիրքորոշումն ու Արևմուտքի հռետորաբանությունը թույլ չեն տալիս ուկրաինական հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։

«Մոսկվան սպառել է իրավիճակը կարգավորելու դիվանագիտական բոլոր միջոցները մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը»,- նշել է Պոլյանսկին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակը տեղեկացրել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են, սակայն շատ դանդաղ և առանց էական արդյունքների։