Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ, քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի մտադրությունը: Այդ մասին ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:

Պուտինն ընդգծել է, որ Հելսինկիի ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգության համար ոչ մի սպառնալիք չկա:

Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ ղեկավարը տեղեկացրել է, որ Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են: Նրա խոսքով՝ Ուկրաինան շահագրգռված չէ լուրջ և կառուցողական երկխոսությամբ: