Իրակլի Ղարիբաշվիլի. Վրացիներս հպարտանում ենք պատմության մեջ և այսօրվա իրականությունում կնոջ դերով, քաղաքական կյանքի և պետականության զարգացման գործում ունեցած ներդրումով

Վրացիներս արդարացիորեն հպարտանում ենք մեր պատմության մեջ և մեր օրերում կանանց եզակի և առանձնահատուկ դերով, նրանց ավանդով մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, քաղաքական կյանքի և ընդհանրապես պետականության զարգացման գործում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության հիմնադիր համաժողովում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թամարի դարաշրջանը, իսկ հետո՝ Վրաստանի Առաջին Հանրապետությունը աշխարհում առաջիններից մեկն էր, որը գենդերային հավասարություն հաստատեց քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և ընտանեկան իրավունքների ոլորտում ժամանակակից արևմտյան շատ պետություններից ավելի շուտ և կանանց քվեարկելու իրավունք տվեց։

«Շնորհավորում եմ Թամարոբայի տոնի առթիվ, կանանց կազմակերպության հիմնադրման կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ է խոսել ձեր առջև այս շատ կարևոր օրը։

Վրացիներս արդարացիորեն հպարտանում ենք մեր պատմության մեջ և մեր օրերում կանանց եզակի և առանձնահատուկ դերով, նրանց ավանդով մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, քաղաքական կյանքի և ընդհանրապես պետականության զարգացման գործում»,- ասաց նա։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։