Էներգետիկայի ոլորտում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. դիվանագետ

ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի և համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայությամբ անցկացվել է Հայաստան-Իրան տնտեսական համատեղ հանձնաժողովի արդյունքներն ամփոփող նիստ։

Մեհդի Սաֆարին, անդրադառնալով համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում ունեցած ձեռքբերումներին, նշել է, որ Էներգետիկայի արտահանման և սվոփի հարցում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այս տարի կանխատեսվում է փոխանակումների 30% աճ։

Սաֆարին հայտարարել է, որ մոտ 18 համատեղ տնտեսական հանձնաժողովներ են անցկացվել՝ նպատակ ունենալով ավելացնել արտահանումը, արտահանել ինժեներական ծառայությունները և դյուրացնել առևտուրն ու տարանցումը մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ։