Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բրյուսել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բելգիայի Թագավորություն։

Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդում, Եվրահանձնաժողովում և Եվրախորհրդարանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում։

Հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական հարցերը կլինեն Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օրակարգը, Եվրահանձնաժողովի հարցաշարի հետ կապված հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Վրաստանի վարչապետի հետ միասին մեկնել է Բրյուսել՝ հանդիպումներ ունենալու Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։