Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Բրյուսելում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմեկնի Բրյուսել՝ «բարձր մակարդակի հանդիպումների»։

Մայիսի 16-ին, ելույթ ունենալով կառավարության նիստի ավարտից հետո, Ղարիբաշվիլին ասել է, որ այցի ընթացքում կքննարկվեն Վրաստանի պատասխանները Եվրամիությանն անդամակցելու հարցաշարում նշված հարցերին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նա կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և այլ պաշտոնյաների հետ: