Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում սկսել է բարձր մակարդակի հանդիպումները։

Իրակլի Ղարիբաշվիլիին աշխատանքային այցի առաջին օրը հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Հանդիպումներից առաջ Վրաստանի վարչապետը «Twitter»-ում գրել էր, որ իր հանդիպումների հիմնական թեման լինելու է Վրաստանի ակնկալիքները՝ կապված ԵՄ թեկնածուի կարգավիճակի հետ հարցաթերթիկը հանձնելուց հետո։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։