Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի չեղարկված հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 18-ին։
Միջոցառման մասին ՆԱՏՕ-ի կայքում համապատասխան փոփոխություններ են կատարվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը չեղարկվել է։ Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ չեղարկման պատճառը Ստոլտենբերգի առողջական վիճակն է։