Պարգեւատրվեցին լավագույնները. “Helping hand”-ի հերթական ծրագիրն Ախալքալաքում

Մայիսի 17-ին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ  հանդիպում “Helping hand” կազմակերպության ներկայացուցիչների և նրանց կամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ախալաքալաքի քաղքապետարանի աշխատակիցներ և այլ հյուրեր։
Հանդիպման ժամանակ կազմակերպության կամավորական Վեներա Ալեքսանյանը պարգևատրեց 3 երիտասարդի, ովքեր մասնակցել էին նախապես հայտարարված շարադրության մրցույթին՝ թեման հիգենիա եւ առողջ ապրելակերպ։

«Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում “Helping hand” կազմակերպության աջակցությամբ ստեղծվել են երիտասարդական խմբեր, որոնք զբաղվում են հիգենիայի պահպանման և այլ կամավորական հարցերով։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ևս կա այդպիսի խումբ, ինչի մեջ ընդգրկված են մեր մունիցիպալիտետի  տարբեր գյուղերի երիտասարդներ։ Մենք մեր գյուղում՝ Կոչիոյում տարբեր աշխատանքներ ենք իրականացնում եւ այս կերպ փորձում ակտիվորեն ներգրավել երիտասարդությանը համայնքի զարգացման գործին»,֊ նշում է երիտասարդ կամավորական Վեներա Ալեքսանյանը։


“Helping hand” կազմակերպության ներկայացուցիչները կարևորում են նման կամավորական խմբերի առկայությունը Վրաստանի տարբեր քաղաքներում։

Նշենք, որ այս կազմակերպությունը պարբերաբար անցկացնում է կամավորական նախագծեր Ախալքալաքի մունիցիպալիտետում։