Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի

Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի, որը օգտագործվել է խաղատանը եւ մի շարք առեւտրային զվարճանքի հաստատություններում։ Այս տեղեկատվությունը հաստատում է Վրաստանի դատախազությունը։

Փաստը հաստատում է նաեւ դպրոցի տնօրեն Մերաբ Բերիձեն:

Ըստ տնօրենի 2021 սեպտեմբերից տվյալ հաշվապահը դպրոցում որպես հաշվապահ չի աշխատում։  Դատախազության համաձայն նախկին հաշվապահին մեղադրանք է առաջադրվել 182-րդ հոդվածի 2 – րդ մասով, որը նախատեսվում է 7-ից մինչեւ 11 տարվա ազատազրկում։