Վրաստանի անկախության օրն Ախալքալաքում (Photo)

Մայիսի 26-ին, Վրաստանը նշում է անկախության օրը: Օրվա առթիվ Ախալքալաքը տոնական էր։ Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ ինչպես բոլոր մունիցիպալիտետներում, Ախալքալաքում եւս անցկացվեց մեծ միջոցառում։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Շոթա Ռեխվիաշվիլին և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Նշենք՝ Ազգային խորհրդի որոշմամբ, 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հռչակվել է անկախ հանրապետություն: Հանրապետության նախագահ է ընտրվել Նոե Ժորդանիան: 1918 թվականի մայիսի 26-ին ընդունել են «Վրաստանի պետական անկախության արձանագրությունը»:

Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել էին Եվրոպայի առաջատար երկրները, դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացված բռնազավթումից հետո:

Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց, 1991 թվականի ապրիլի 9-ին: