Նախատեսվում է փոխարինել Աբասթումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանի աստղադիտակը, որի համար նախատեսված է մինչեւ 3 մլն եվրո։ Այս մասին այսօր հայտարարել է աստղադիտարանի տնօրեն Ռեւազ Ջանիշվիլին։
Նրա խոսքով, հին աստղադիտակը պետք է ապամոնտաժվի ու փոխարինվի նորով, ինչի համար կպահանջվի մոտ 20 ամիս։
Տնօրենի խոսքով՝ համաճարակի պատճառով մայիսի 1-ից հանվել է թանգարանային տարածք մուտք գործելու և գիշերային երկինքը աստղադիտակով դիտելու սահմանափակումը։
Այս մասին այսօր հայտարարել է Ռևազ Ջանիշվիլին Սամցխե-Ջավախքի պաշտոնյաների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով, աստղադիտարանի հիմնական խնդիրներից է երիտասարդ որակյալ կադրերի բացակայությունը, ինչպես նաև այս տարածքի շրջակայքում քանդված ենթակառուցվածքները։
Տնօրենի խոսքով՝ աստղադիտարանում ներկայումս աշխատում է 114 մարդ։
Աստղադիտարանի և հարակից տարածքի վերանորոգման և բարեկարգման համար հատկացվել է 10 մլն լարի։