Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր կայցելի Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կայցելի Վրաստան:

Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանին կհյուրընկալի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։​