Եվրոպայի չեմպիոնին դիմավորելու հրավեր

Վաղը՝ հունիսի 1֊ին, ժամը 18։00֊ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի կունենա  Տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության չեմպիոն Արտյուշ Գոմցյանի,  նրա թիմի եւ նրանց հաղթական վերադարձին սպասող ջավախքցիների հանդիպումը։ Սպորտասերները եւ ակտիվիստները բոլորին հրավիրում են ոգեւորելու եւ քաջալերելու չեմպիոնին, ով  հանդես գալով Վրաստանի ազգային հավաքականում եւս մեկ անգամ ապացուցեց Ախալքալաքցու անպարտելիությունը։

«Սիրելի՜ հայրենակիցներ վաղը01.06.2022 թ. ժամ 18։00- ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, տեղի կունենա օրերս Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթող Արտյուշա Գոմցյանի դիմավորման արարողությունը։ Բոլոր հայրենակիցներին խնդրում ենք գալ արժանապատիվ դիմավորելու մեր արժանապատիվ հայորդուն….»,֊ սոցիալական հարթակում գրում է Անդրանիկ Ղարսլյանը։

Նշենք՝ Արտյուշ Գոմցյանը երեկ նվաճեց տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Արտյուշը Ախալքալաքի մարզական համալիրի սան է, նրա անձնական մարզիչը Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանն է։ Գոմցյանը հանդես էր գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում։