Ախալքալաքի «Աբուլ»֊ը հաղթեց Թբիլիսիի «Կոլխի»֊ին

Այսօր՝ հունիսի 8֊ին Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում։ Ախալքալաքի «Աբուլ»֊ը 5։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Կոլխի»֊ին։

Արդյունքում Վրաստանի ընթացիկ առաջնությունում «Աբուլ»֊ը ամրապնդեց իր դիրքերը եւ առայժմ թիմը երկրորդ հորիզոնականում է։

Հաղթական գոլերի հեղինակներ դարձան՝
Ռաֆայել Դարբինյանը (2)
Սուրեն Ավետիսյանը (1)

Գրանցվեց նաև 2 ինքնագոլ՝ ի օգուտ «Աբուլ» թիմի։

«Աբուլ»-ի հաջորդ խաղը տեղի կունենա Թբիլիսիում հունիսի 16֊ին հակառակորդ թիմը «Դինամո-Սոխում»֊ն է։