Զուրաբ Ժվանիայի անվան պետ. ադմինիստրատիվ դպրոցի տնօրենն Ախալքալաքում էր

Հունիսի 7֊ին, Ախալքալաքի քաղաքապետարանում հանդիպում տեղի ունեցավ մի կողմից Զուրաբ Ժվանիայի անվան պետական ադմինիստրատիվ դպրոցի տնօրեն Քեթևան Ջաղելիի և դպրոցի ներկայացուցիչների, իսկ մյուս կողմից Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի և շրջանային ժողովի  նախագահ Նաիրի Իրիցյանի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեց  առաջիկայում սպասվող ծրագրերը և դպրոցի ու քաղաքապետարանի համագործակցության հեռանկարները։

«Այսօրվա մեր այցի գլխավոր թեման այն է, որ մեր դպրոցն անցնում է կրթական դասասենյակային ռեժիմի, մենք վերադառնում ենք այսպես ասած, նորմալ կրթական ֆորմայի եւ իհարկե առցանց ռեժիմն էլ ենք թողնում, որպեսզի լինի այլընտրանք։ Այսօր մենք հնարավորություն ունենք վերադառնալ մեր կրթական հաստատություններ եւ այնտեղ անցկացնենք  դասընթացները, որը շատ քաղաքացիների է ուրախացնում, մասնավորապես գյուղական  համայնքների բնակիչներին։ Բացի այդ այսօրվա մեր հաջորդ թեման այն է, որ մենք առաջարկում ենք նոր ծրագիր պետական հաստատությունների աշխատակիցներին, ովքեր ունեն լեզվական բարիեր։ Ծրագիրը հանրային ծառայողների համար է, որը ներառում է պետական լեզվի ուսուցում  եւ ինտեգրացիոն թեմաներ։ Այսինքն՝ այն  իր մեջ ներառում է, ինչպես պետական լեզվի ուսուցում, այնպես էլ մասնագիտական տերմինների տիրապետում։ Նաև ունենք գործնական նախագծեր  տարբեր մունիցիպալիտետներում»,- նշեց Զուրաբ Ժվանիայի անվան պետական ադմինիստրատիվ դպրոցի տնօրեն Քեթեւան Ջաղելին։

Այս ծրագրը  անցկացվելու է նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետում և ոչ միայն։
Նշենք, որ արդեն 5 տարի է Ժվանիայի անվան պետական ադմինիստրատիվ  դպրոցում դասավանդվում է վրաց լեզուն 16 մասնագիտական ուղղություննորվ