Հրդեհ Ախալցխայում

Բարաթաշվիլի փողոցում գտնվող բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչները։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհն այս պահին մարվել է։

Թե ինչն է դարձել հրդեհի պատճառ, այս պահին հայտնի չէ։