Ախալքալաքի մարզիկները դարձյալ հաղթանակներով են վերադարձել

Հունիսի 18֊ից 19֊ը Հայաստանի Էջմիածին քաղաքում K-1 Համաշխարհային սիրողական ֆեդերացիան և K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիան կազմակերպել էին ազգային սիրողական և պրոֆեսիոնալ մենամարտեր, որին մասնակցեցին Ախալքալաքից 7 մարզիկ եւ բոլորն էլ վերադարձան հաղթանակով։

Ներկայացնենք մարզիկներին եւ նրանց ձեռքբերումները տվյալ մրցաշարում։

Նաիր Մելիքյան

Անպարտելի մարզիկը հանդես էր գալիս 75կգ քաշային կարգում նա  մարտեր առանց կանոնների (MMA) սպորտաձևում, մենամարտի  առաջին ռաունդում հաղթել է  Իրանի իսլամական հանրապետությունը ներկայացնող մարզիկին եւ արժանացել է WAK-1F գոտու։

Արտյոմ Քամալյան

Արտյոմը երկար տարիներ հանդես է գալիս է Քիկբոքս մարզաձեւում, սակայն այս անգամ բռնցքամարտի ռինգում է ներկայացել եւ 75 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը երկրորդ ռաունդում ամրագրել է հաղթանակը եւ արժանացել WAK-1F գոտու։

Արտյոմ Քամալյանի անձնական մարզիչ Սերգեյ Տոնականյանը նշում է, որ գոհ է իր սանի հերթական մենամարտից եւ շատ ուրախ է, որ օր օրի ավելանում են Արտյոմի հաղթանակները, սա ոչ միայն մարզիկի այլ անձամբ իր համար նշանակալից է։

Ախալքալաքի մարզական համալիրի սաները մարզիչ Անդրանիկ Աբելյանի գլխավորությամբ եւս աչքի ընկան տպավորիչ մենամարտերով ու հաղթանակներով։

Անդրանիկ Աբելյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի մարզիչն է եւ այս մրցաշարին ներկայացել էր 5 մարզիկներով։

Ալբերտ Հարությունյանը (45կգ քաշ. կարգ),  Զոհրաբ Հարությունյանը (35 կգ քաշ. կարգ),  Լյովա Մաշեցյանը (33կգ քաշ. կարգ) գրավել են առաջին հորիզոնականներ, իսկ  Ռոբերտ Ափոյանը (48 կգ քաշ. կաևգ) և  Անդրանիկ Սիմոնյանը (27 կգ քաշ. կարգ) զբաղեցրել են երկրորդ հորիզոնականներ։

Անդրանիկ Աբելյանը եւս գոհ է իր սաների վարած մարտերից եւ արդյունքներից եւ նշում է։