Իրակլի Ղարիբաշվիլի. Եվրամիության պատմական որոշումը նշանակում է, որ երկիրը կդառնա Եվրամիության անդամ, և, բնականաբար, դրան կհետևի թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով

Եվրամիության պատմական որոշումը նշանակում է, որ երկիրը կդառնա Եվրամիության անդամ, և, բնականաբար, դրան կհետևի թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Քաթարում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Ըստ Ղարիբաշվիլիի, «Եթե Վրաստանի աշխատանքը համեմատենք իրականացվող բարեփոխումների հետ, իհարկե, Վրաստանը կլիներ առաջին երկիրը, որին կարգավիճակ կշնորհվեր, քանի որ երկիրը շատ կոնկրետ աշխատանք է կատարել, բայց բոլոր երեք ժողովուրդներն էլ եվրոպական հեռանկար ունեն»:

«Դա անարդար է, բայց մենք հասկանում և լսել ենք եվրոպացի առաջնորդներից, որ նրանք որոշել են Ուկրաինային կարգավիճակ տալ, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է։ Մոլդովան նույնպես հարևան երկիր է և շատ մոտ է, շատ ծանր վիճակում։ Եթե Վրաստանի աշխատանքը համեմատենք իրականացվող բարեփոխումների հետ, իհարկե, Վրաստանը կլիներ առաջին երկիրը, որին կարգավիճակ կշնորհվեր, քանի որ երկիրը շատ կոնկրետ աշխատանք է կատարել, բայց բոլոր երեք ժողովուրդներն էլ եվրոպական հեռանկար ունեն։ Սա ԵՄ-ի պատմական որոշումն է, քանի որ դա նշանակում է, որ երկիրը դառնալու է ԵՄ անդամ, և, բնականաբար, որոշակի պայմաններով դրան հաջորդելու է թեկնածուի կարգավիճակը։ Ուզում եմ հստակեցնել, որ բոլոր երեք պետությունների համար էլ պայմաններ են սահմանվել։ Սովորաբար պրակտիկան նույնն է այլ երկրների համար, որոնք ասոցացված երկրներ են եղել, իսկ հետո դարձել թեկնածու երկրներ: Ինչպես ասացի, մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների պաշտոնական դիրքորոշումը։ Օրինակ՝ նախագահ Մակրոնը հրապարակայնորեն հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալ, քանի որ նա պատերազմի մեջ է։ Սա խրախուսանք է, սա բոնուս է Ուկրաինայի համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։