Ախալքալաքի քաղաքապետարանը գնահատում է երեկվա կարկտի հետևանքով առաջացած վնասի չափը

Երեկ՝ Հունիսի 21-ին, ժամը 19:30-ի սահմաններում Ախալքալաքում  և մունիցիպալիտետի որոշ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել:
Կարկտի հետևանքով զգալի վնաս է հասցվել գյուղատնտեսությանը։ Ուժեղ կարկուտը կոտրել է նաև տարբեր շինությունների եւ մեքենաների պատուհաններ։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշում է, որ  քաղաքապետարանի աշխատակիցնեին  այցելում են գյուղեր և վնասի չափագրումներ կատարում:
Մունիցիպալիտետի 18 գյուղերի գյուղապետերը արդեն դիմել են քաղաքապետարան։ Հատկապես նկատելի վնաս է հասցվել գյուղատնտեսությանը, ճանապարհներին, տան կտուրներին և մեքենաներին:

Երեկ եւ այսօր Ախալքալաքի սխասարկման կենտրոնի աշխատակիցները քաղաքում մաքրման աշխատանքներ իրականացրին։

Ախալքալաքի և մունիցիպալիտետի գյուղերի բնակիչները հույս են հայտնում, որ վնասը կփոխատուցվի։