Ախալքալաքի «Աբուլ»-ը դարձյալ հաղթեց

Այսօր՝ հունիսի 22-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում Վրաստանի մարզային առաջնության շրջանակներում տեղի ունեցավ  Ախալքալաքի «Աբուլ» և Գորիի «Լեգիոն» ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որն ավարտվեց «Աբուլ» թիմի հաղթանակով՝ 2։1։

Ախալքալաքից գոլերի հեղինակ են դարձել թիմի ավագ Ռաֆայել Դարբինյանը եւ Ռաֆիկ Պալոյանը։

Նշենք՝ Վրաստանի մարզային առաջնությանը մասնակցում է 14 թիմ, Ախալքալաքի «Աբուլ»-ը առաջատարների ցուցակում է։