Հանդիպում Ախալքալաքում՝ ՏԻՄ ներկայացուցիչների հետ

հունիսի 21-ին  ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը   կազմակերպել էր հանդիպում Ախալքալաքի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների համար՝ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները և առկա համագործակցության կարևորությունը թեմայով։

Հանդիպումը վարեց Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագահ Նատո Բաչիաշվիլին։

Արտաքին գործերի նախարարությանն առընթեր «ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոն»-ը իրականացնում է «Արևմտյան ինտեգրման գործընթացում իրազեկման և ներգրավվածության բարձրացում Վրաստանի շրջաններում» նախագիծը։

Ծրագիրն իրականացվում է Կենտրոնի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ համատեղ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ։