Մենք որոշել ենք թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային և պատրաստ ենք այդ կարգավիճակը տրամադրել Վրաստանին, երբ նա համապատասխանի չափանիշներին. Շառլ Միշել

«Մենք որոշել ենք թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, և մենք պատրաստ ենք այդ կարգավիճակը տրամադրել Վրաստանին, երբ նա համապատասխանի չափանիշներին», – այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միշելը, Վրաստանը պետք է համապատասխանի չափանիշներին։

«Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված բոլոր հանձնարարականները պետք է հաշվի առնվեն, սա շատ ուժեղ ուղերձ է, սա միասնության, քաղաքական պատրաստակամության հարց է»,- ասել է Միշելը։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։