Շառլ Միշել. Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է կարգավիճակ տալ, հենց որ սահմանված առաջնահերթությունները կատարվեն, Վրաստանի ապագան ԵՄ-ում է

Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ առաջնահերթությունները կատարվեն, «Twitter»-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։ Սա պատմական պահ է ԵՄ-Վրաստան հարաբերություններում. Վրաստանի ապագան ԵՄ-ում է»,- ասվում է Շառլ Միշելի թվիթերյան էջում։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։