«Ջավախքի գարուն» երգի և պարի 12-րդ մրցույթ-փառատոնն Ախալքալաքում

հունիսի 25-ին Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի
«Ջավախքի գարուն» երգի և պարի 12-րդ մրցույթ փառատոնը:

Փառատոնին մասնակցեց 37 պարային համույթ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետից ինչպես նաև Ծալկայից և Ասպինձայի միակ հայաբնակ գյուղից՝ Դամալայից:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի  փառատոնի մասնակցությունն անվճար էր։
Ախալքալաքի քաղաքապետարանի, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը նշում է, որ այս քայլը խրախուսանք է, որպեսզի երիտասարդները ավելի շատ մասնակցեն փառատոնին։  Այս տարվա փառատոնին մասնակցում էին այն խմբերը, որոնք անցել էին եզրափակիչ փուլը:

Փառատոնին հրավիրված էր
«Ջավախք»  համույթի նախկին սան, հայտնի երգիչ Մասիս Հունանյանը, ով գեղեցիկ կատարումով բացեց փառատոնը։

Մրցութային համարները գնահատում էր Ժյուրին։

«Ջավախքի գարուն» երգի և պարի 12-րդ մրցույթ փառատոնում
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ալաստան գյուղի պարային համույթը, երկրորդ հորիզոնականում Բեժանո գյուղի պարային համույթն էր, իսկ առաջին հորիզոնականում Տուրցխ գյուղի  համույթը։ Պարարվեստում Գրան Պրիի  արժանացավ Դամալա գյուղի «Կարին» համույթը։

Իսկ երգարվեստի ասպարեզում երրորդ հորիզոնականն զբաղեցրեց Զինա Կուրղինյանը, երկրորդ հորիզոնականը՝ Աննա Եփրիկյանը
Հաղթողը՝ Գրիգոր Սանթրոսյանն էր,
իսկ գրան պրիի արժանացավ Անի Թորոսյանը։