Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանն անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ. ՌԴ-ում Լուգանսկի դեսպան

Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի տարածքն ամբողջությամբ անցել է ռուսական բանակի և Լուգանսկի ուժերի վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Ռուսական կողմը վերահսկում է նաև Լիսիչանսկի բոլոր նշանակալի երթուղիները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով էլ՝ ուկրաինական բանակը շատ ծանր վիճակում է Դոնբասում, մասնավորապես՝ Լիսիչանսկ, Ավդեևվկա, Արտեմովսկ բնակավայրերի ուղղությամբ։

Ուկրաինայի նախագահն արձագանքել է նաև Սիրիայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, զգուշացրել, որ Կիևը կխզի Սիրիայի հետ բոլոր հարաբերությունները։