Լեհաստանը սկսել է կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը

Լեհաստանը սկսել է աստիճանաբար կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը։ Ուրբաթ՝ հուլիսի 1-ից, պետությունը կդադարեցնի նպաստներ վճարել փախստականներին ապաստան տրամադրած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Լեհաստանի իշխանություններն ակնկալում են, որ ուկրաինացիները կսկսեն աշխատել և կկարողանան իրենց ապրուստը հոգալ: Ներկայումս մոտ 500 հազար ուկրաինացի փախստականների կեսից ավելին արդեն սկսել է օրինական աշխատել։

Բացի այդ, հուլիսի 1-ից Լեհաստանում ավարտվում է Ուկրաինայի քաղաքացիների անվճար ճանապարհորդելու ժամկետը, իսկ Վարշավայում այն ​​չեղարկվել է մեկ ամիս առաջ։

Մայիսին Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ուկրաինացի փախստականներն ավելի հաճախ են լքում երկիրը, քան մուտք գործում: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 3,57 մլն փախստական։