Հաշվետու համերգ Ախալքալաքի երաժշտական դպրոցում

Այսօր՝ հուլիսի 1-ին Ախալքալաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու համերգ, որին ներկա էին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ. քաղաքպետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետեր, սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցներ, Սամցխե֊Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգեւորականներ, հասարակական, մշակութային գործիչներ և այլ հյուրեր։


Համերգի ժամանակ երաժշտական դպրոցի սաները  հանդես եկան  տարբեր երկների ազգային մշակույթը ներկայացնող  երաժշտական համարներով։

Փոքրիկ երաժիշտների եւ երգիչների կատարումներից ու մատուցաման մաքրությունից տպավորված էր ամբողջ դահլիճը։ Ուսուցիչները նշում են, որ սաներն ընդունակ են եւ սիրով են աշխատում յուրաքանչյուրի հետ։

Երաժշտական դպրոցի աշակերտները բազմիցս են ելույթ ունեցել ինչպես Վրաստանի տարբեր քաղաքների բեմերում, այնպես էլ երկրից դուրս։ Նրանք, ովքեր այսօր բեմում էին Ախալքալաքը ներկայցրել են տարբեր բեմական հարթակներում և վերադարձել հաղթանակներով նվաճումներով ու գովասանքի խոսքերով։

Նշենք, որ այսօր երաժշտական դպրոցի սաները հանդիսականին ներկայացան 38 երաժշտական համարներով։