ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից Մոլդովայի համար ռազմական սպառնալիք չի տեսնում. Ջոանե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Մոլդովայի նկատմամբ ռազմական սպառնալիքներ չի տեսնում:

«Այսօր մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից այդ ուղղությամբ ռազմական բնույթի քայլեր, որոնք կարող են անհանգստություն առաջացնել: Մենք շատ վստահ ենք ասում, որ Մոլդովայի Հանրապետության համար ոչ մի մտավախություն չունենք»,- ասել է Ջոանեն՝ պատասխանելով Moldova 1 հեռուստաալիքի հարցերին:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի որոշակի կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում՝ նույնիսկ առանց Մոլդովայի նկատմամբ պարտավորությունների: