Երեկ՝ հուլիսի 10-ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Անտեսանելի պատմություններ Սամցխե-Ջավախքից» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը, որին ներկա էին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացեւցիչներ, տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, երիտասարդներ և GIPA MEDIA LAB ծրագրի պատասխանատուներ։
ֆիլմերը նկարահանել էին Ախալքալաքի և Նինոծմինդայի տարբեր համայնքներից երիտասարդներ, ովքեր մասնակցում են GIPA MEDIA LAB ծրագրին։ Ցուցադրվեցին կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։
Ներկայացվեց 16 ֆիլմ, որոնք գնահատեց պրոֆեսիոնալ ժյուրին և հաղթողները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում տարբեր նվերներով ու վկայականներով։
Նախագծի վիդեո դասընթացների արդյունքում Լուսինե Նուրջանյանը եւ Սեդա Գիգոլյանը ստացան հատուկ նշանակության անվանակարգեր եւ մրցանակ՝ պրոֆեսիոնալ ականջակալներ և նոութբուքի պայուսակներ։
Թամարա Առաքելյանի և Գոհար Ղանդոյանի ֆիլմը ստացավ ժյուրիի սիրված աշխատանք անվանակարգը եւ պարգեւատրվեցին հեռախոսի արտաքին մարտկոցով եւ նոութբուքի պայուսակով։
Լավագույն ստեղծագործական մոտեցում անվանակարգն ստացավ Զարիկ Ասատրյանը, նրա նվերն է հեռախոս և եռոտանի, լավագույն վիդեոպատմություն անվանակրգը բաժին հասավ Սպիրիդոն Բագիրյանին, մրցանակը՝ տեսախցիկ։
Ժյուրիի Հատուկ մրցանակի արժանացան Ջավախքից ուժեղ կամքի տեր կանանց մասին պատմող երկու տեսաֆիլմ, որոնց հեղինակներն են Նարինե Տոնականյան և Զոյա Կարսլյանը, նրանց աշխատանքները գնելու է Ամերիկայի ձայնը և հեղինակային իրավունքի պաշտպանությամբ ցուցադրելու։
Մասնակիցները նշում են, որ այս նախագծի շրջանակներում շատ բան են սովորել մեդիա ոլորտի վերաբերեալ.
Նշենք, որ GIPA MEDIA LAB-ը 2017 թվականից Սամցխե֊Ջավախքում և Քվեմո Քարթլիում իրականացնում է մեդիա նախագիծ, որի շնորհիվ երիտասարդները ծանոթանում են լրագրության հիմունքներին, ֆոտո և վիդեո արտադրանքներին, և սոցիալական մեդիային։