Նարդու մրցաշարի հաղթողները պարգեւատրվեցին

Հուլիսի 10-ին Ախալքալաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ երկար նարդու մրցաշարի եզրափակիչ փուլը։ Մրցույթը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը, որին մասնակցում էին 30 հոգի։

Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի խոսքով, այսպիսի մրցույթները ողջունելի են շրջանի տարեց մարդկանց համար, իսկ քաղաքապետարանն էլ իր հերթին է խոսատանում նմանօրինակ մրցույթներ հաճախակի կազմակերպել։

Մրցույթի հաղթողներն են
Երրորդ հորիզոնական՝ Կլիմենտ Սահարյան

Երկրորդ հորիզոնական՝ Պողոս Չոլախյան

Առաջին հորիզոնական՝ Վաղիկ Նահատակյան։

Պողոս Չոլախյանը շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին լավ ու հետաքրքիր ժամանց ապահովելու համար։

Նշենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթի հաղթողներին պարգևատրեց նարդիներով եւ մեդալներով։