Գումբուրդոյի թիմը կմասնակցի Վրաստանի մարզային լիգային

Այսօր՝ հուլիսի 12-ին Ախալքալաքի մարզադաշտում Սամցխե-Ջավախքի Մարզային լիգային մասնակցելու համար պայքարեցին Գումբուրդոյի եւ Իխտիլայի թեմերի ֆուտբոլային թիմերը։ Խաղն ավատվեց  2։3 հաշվով՝ ի օգուտ Գումբուրդոյի թիմի։

Ախալքալաքի քաղաքապետարանը հաղթող թիմին նվիրեց մարզական վերնաշապիկներ և գնդակ։

Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը կարևորում է նման սպորտային միջոցառումները մեր շրջանում. նշելով,  որ սա լավ հնարավորություն է երիտասարդության համար։

Նշենք որ Հուլիսի 11-ին մեկնարկեց Սամցխե-Ջավախքի մարզային լիգայի  նախընտրական փուլը։ Ախալքալաքի
Մարզադաշտում մարզական հանդիպում անցկացրին Ախալքալաքի մունիցիպալիտետի 5 թեմերի՝ Կարտիկամի, Գումբուրդոյի, Իխտիլայի, Սուլդայի և Բեժանոյի թիմերը։