Ռուսաստանում գրանցվել է կապկի ծաղկի առաջին դեպքը

Ռուսաստանում կապկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած երիտասարդի մոտ:

Նա հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական հաստատություն. հետազոտություններից հետո հաստատվել է ախտորոշումը:

«Ռոսպոտրեբնադզորից» պարզաբանել են, որ հիվանդությունը թեթև է ընթանում. հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է բժշկական կենտրոնում: