Վարևանի եկեղեցին գեղեցիկ ցանկապատ կունենա

Այս օրերում Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղում  ընթանում են եկեղեցու ցանկապատի կառուցապատման աշխատանքները։

Բարեկարգման  աշխատանքներն իրականացնում են գյուղացիները, իսկ ֆինասական ծախսերն հոգացել են ռուսաստանաբնակ վարևանցիները։

Գյուղացիները կարևորում են նախաձեռնությունը եւ հույս հայտնում, որ հանրօգուտ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն։