Թեստային աշխատանքներ Ախալքալաքի ապագայի տանը

Հուլիսի 12֊ին եւ 13֊ին Ախալքալաքի ապագայի տան լեզվի խմբակներում, քաղաքապետարանի առաջարկությամբ, անցկացվեց թեստային աշխատանքներից բաղկացած ստուգիչ գործընթաց, որի հաղթահարմար արդյունքում սաները կստանան վկայականներ։

Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի խոսքով այս գործընթացը նպաստում է, որ երեխաներն ավելի պատասխանատու մոտենան կրթական ծրագրին։

Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ Ապագայի Տունը շրջանի երեխաներին   հնարավորություն  է տալիս բարձրացնել ուսման որակը և լավ տիրապետել ինչպես մայրենի լեզվին, այնպես էլ օտար լեզուներին։

Նշենք որ ապագայի տանը կա  լեզվի հինգ խմբակ՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն,  անգլերեմ և ֆրանսերեն։