Իրանի ռազմավարություններից մեկը աջակցությունն է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Շամխանի

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր ռազմավարություններից մեկը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը մշտական աջակցությունն է: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ ներմուծվող անվտանգությունը չի համապատասխանում տարածաշրջանի պետությունների երկարաժամկետ շահերին: Շամխանին անթույլատրելի է համարել այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում անկայունության և աշխարհաքաղաքական փոփոխությունների:

«Մենք դիմակայում ենք ցանկացած գործողության, որը կհանգեցնի տարածաշրջանի անվտանգության և գենետիկայի փոփոխությունների»,- նշել է պաշտոնյան: