Այսօր՝ հուլիսի 21-ին՝ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանին հրաժեշտ տվեց 47 ուսանող, որոնցից 35-ը տնտեսագիտություն եւ բիզնեսի կառավարման բաժնի ուսանողներ էին, իսկ 12-ը վրաց բանասիրության:
Ավարտականների հանդիսավոր ցերեկույթին ներկա էին Սամցխե- Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն, պրոռեկտոր Մերաբ Բերիձեն, համալսարանի դասախոսներ եւ ուսանողների հարազատներ։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նախ դասախոսական անձնակազմը, այնուհետեւ ավարտականները շնորհակալություն հայտնեցին կրթական մակարդակի եւ համալսարանական այլ ձեռքբերումների համար։
Ուսանողներից չորսը համալսարանն ավարտեցին գերազանցությամբ, որոնցից երկուսը տնտեսագիտություն եւ բիզնեսի կառավարման, երկուսն էլ վրաց բանասիրության ֆակուլտետների ուսանողներ էին: