Վարդավառի տոնը Ախալցխայի շրջանում

Սույն թվականի Հուլիսի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի ՊայծառակերպությունըՎարդավառ։ Այն մեր եկեղեցու 5 տաղավար տոներից 3-րդն է։
Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի վերնամասում է գտնվում հրաշագործ «Մայր Մատուռը» ուր և ամեն տարի Վարդավառին այցելում է տարածաշրջանի բնակչությունը որպես ուխտավոր և մատուցվում է Սբ Պատարագ։
«Մայր Մատուռում» պատարագիչն էր Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ
Հոգշ. Տ. Հակոբ աբղ. Սահակյանը ով, հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ուխտավոր բազմությանը Տիրոջ Պայծառակերպության տոնի առթիվ։

Սբ Պատարագ մատուցվեց նաև Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում որտեղ նունպես բազմամարդ էր։ Պատարագիչ էր Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տ. Թորգոմ քհն. Վարդանյանը ով նույնպես մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ներկա հավատացյալներին տոնի առթիվ։