Ախալքալաքի մարզական համալիրի սաների հերթական հաղթանակը

Հուլիսի 20֊ից 24֊ը Քութաիսի քաղաքում Ակակի Կակաուրիձեի անվան բռնցքամարտի միջազգային առաջնություն տեղի ունեցավ, որին մասնակցեցին Ախալքալաքի մարզական համալիրի 5 սան եւ բոլորն էլ վերադարձան մեդալներով։

Էդուարդ Ստեփանյանը (65,5 կգ քաշ. կարգ) դարձավ չեմպիոն։
Իսկ մյուս մարզիկները նվաճեցին բրոնզե մեդալ, նրանք են՝ Վիգեն Փիլոսյանը (71 կգ քաշ. կարգ), Սարգիս Իրիցյանը (60 կգ քաշ. կարգ), Պավլիկ Եղոյանը (86 կգ քաշ. կարգ) եւ Վլադիմիր Աղաբալյանը (75 կգ քաշ. կարգ)։

Էդուարդ Ստեփանյանի եւ Սարգիս Իրիցյանի մարզիչը Վենետիկ Ղազարյանն է, Պավլիկ Եղոյանի եւ Վիգեն Փիլոսյանի մարզիչը Գագիկ Էլիզբարյանն է, իսկ Վլադիմիր Աղաբալյանի մարզիչը Արթուր Էլիզբարյանն է։

Առաջնությանը մասնակցեցին նաև Ախալքալաքի մարզական համալիրից երկու մրցավար՝ Արմեն Գրիգորյանը եւ Արթուր Էլիզբարյանը։

Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին Էստոնիայից, Հայաստանից, Թուրքիայից եւ Վրաստանի տարբեր շրջաններից մարզիկներ։