Հուլիսի 14֊ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ «Մոսկովյան առյուծներ» խորագրով բազկամարտի առաջնություն (Armrestling), որտեղ ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղից Իգոր Լազարյանը կարողացավ հաղթել աշխարհի ռեկորդակիր՝ Արտյոմ Բաբենոկին։
Այս մրցաշարում Իգորը աջ ձեռքի հնարքով գրավել է առաջին հորիզոնական, իսկ ձախ ձեռքով՝ 2֊րդ հորիզոնական, նա հանդես է գալիս 95 կգ քաշային կարգում։