Խոսպիոյի տեխզննման կենտրոնում հերթերը նվազել են

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղում գործում է “Greenway Georgia ” տեխզննման կենտրոնը, որից  օգտվում են ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետի, այնպես էլ այլ մունիցիպալիտետների բնակիչները։

«Այստեղ մենք անցկացնում ենք մեքենաների ամենամյա տեխզննում, որ մեքենաները ապահով շրջեն ամբողջ Վրաստանով։ Օրական տեխզննում են անցնում 30֊50 մեքենա։
Տարբեր խնդիրներ են լինում՝  սկսած մեխանիկական խնդիրներից, մինչև արտաքին  տեսք», ֊նշում է սպասրկման կենտրոնի մենեջեր Մանուչար  Բերիձեն։

Նշենք, որ այստեղ հաճախ էին հերթեր գոյանում, որոնք նվազել են վերջին օրերին, ինչը  պայմանավորված է վարորդների արտագնա աշխատանքի մեկնումով եւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքով։