Այսօր Հուլիսի 29-ին Ախալքալաքի սակրեբուլոյի շենքում տեղի ունեցավ հանդիպում Ախալքալաքի տեղական զարգացման խմբի, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների միջև։
Ախալքալաքի տեղական զարգացման խումբը, Թեթրիծղարոյի տեղական զարգացման խմբի հետ համատեղ, մեկնարկել է «Գյուղի շարժունակության փորձարարական մոտեցումները Ախալքալաքի և Թեթրիծղարոյի համայնքներում» համատեղ նախագիծը:
Դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է լուծել գյուղի շարժունակության կարիքները՝ նորարարական լուծումների մշակման և դրանց իրականացման միջոցով՝ Ախալքալաքի և Թեթրիծղարոյի 12 համայնքներում պետական և մասնավոր հատվածների հետ սերտ համագործակցության միջոցով:
Ծրագիրն իրականացվում է 5 ամիս ժամկետով և ներառում է հետևյալ հիմնական աշխատանքները․
• Մշակել տեղական շարժունակության կարիքների գնահատման հետազոտություն՝ համայնքներում նպատակային ֆոկուս խմբեր անցկացնելով և շահագրգիռ կողմերի հետ նպատակային հարցազրույցներ վարելով։
• Տեղական շարժունակության կարիքների գնահատման հետազոտության արդյունքների փոխանակում ծրագրի թիրախային խմբերի և շահագրգիռ կողմերի միջև։
• Մշակել գյուղական շարժունակության վերաբերյալ որոշումների/գործողությունների ծրագրեր, որոնք ուղղված են տեղաշարժի կարիքները բավարարելուն քննարկումների, սեմինարների և խորհրդակցությունների միջոցով, որոնք կազմակերպվում են տեղական ինքնակառավարման մարմինների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:
Ծրագրի արդյունքները կարձագանքեն խոցելի և անապահով խմբերի հատուկ կարիքներին: Այն նաև հետագայում կօգտագործվի տեղական գործողությունների խմբերի կողմից՝ լուծելու շարժունակության խնդիրները հետևյալ թիրախային համայնքներում։
Ախալքալաքի մունիցիպալիտետ (քաղաքապետարան)՝ Աբուլ, Իխտիլա, Կոչիո, Ազավրեթ, Կարծախ և Գոգաշեն։
Թեթրիծղարոյի մունիցիպալիտետ ( քաղաքապետարան)՝ ՝ Ճիվճավի, Օրբեթի, Կլդեիսի, Իրագա, Թոնեթի և Ծինծղարո։
Ծրագիրը ֆինանսապես աջակցվում է EU-ENPARD-3-ի կողմից՝ UNDP-ի կողմից իրականացված «Գյուղի զարգացման բարելավումը Վրաստանում» (IRDG) ծրագրի շրջանակներում: