Վահան Տերյանին նվիրված ցերեկույթ Դիլիսկայում

Հուլիսի 28֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում նշվեց Վահան Տերյանի պոեզիայի տոնը։

Ակումբի բեմից Դիլիսկայի դպրոցականները եւ գրադարանի ընթերցողները ներկայացրին մեծանուն գրողի տողերը եւ հանդես եկան հայրենասիրական երաժշտական կատարումներով։

Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիսկա գյուղի գրադարանավարուհի Հասմիկ Նահատակյանը։ Ներկա էին հյուրեր Ախալքալաքից եւ Նինոծմինդայից։

Նշենք, որ Դիլիսկա գյուղի ակումբի շենքը վերանորոգվելուց հետո առաջին միջոցառումը տեղի ունեցավ, համագյուղացիները հույս են հայտնում, որ հաճախակի կկազմակերպվեն գեղարվեստական միջոցառումներ։