«Զարթոնք» պարի խմբի հերթական բաց դասը

Այսօր՝ հուլիսի 29֊ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու բակը մարդաշատ էր: Հարյուրավոր պարասերներ եկել էին մասնակցելու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» պարի խմբի հերթական բաց դասին:

Դասի սկզբին խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Ներկաներին փոխանցեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի օրհնությունն ու գնահատանքը:

Այնուհետև «Զարթոնք» խմբի պարուսույց Նասլետ Քեյանը ներկայացրեց թե ինչ պարեր են սովորելու և կարևորեց ազգագրական պարերի ուսուցումը: Այսօրվա բաց դասի մասնակիցները նոր պարեր սովորելուց բացի վերհիշեցին նախորդ դասերին սովորած պարերը:

Աղբյուրը՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆբ էջ։