Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում իրավիճակը սրվել է՝ նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:

«Ադրբեջանի զինված ուժերը Սարիբաբա բարձունքի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ կայքում: