Բավրայի կամրջի մոտ հրդեհվել է ավտոմեքենա

Այսօր՝ օգոստոսի 3֊ին, ժամը 20։00֊ի սահմանում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի կամրջի մոտ հրդեհվել է Volkswagen մակնիշի թեթեւ մարդատար ավտոմեքենան։

Հայտնում է Atv12  հեռուստաընկերության ֆբ էջը։ 

Ականատեսների խոսքով, մինչ հրշեջ փրկարարական ծառայության ժամանումը գյուղացիների ջանքերով հրդեհը հանգցվել է։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության եւ հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցները։

Ականատեսների խոսքով վնաս միայն մեքենային է հասցվել, վարորդը կամ ուղեւորը չեն տուժել։

Նյութի աղբյուրը հետեւողական է եւ այլ մանրամասների առկայության դեպքում կհաղորդի հաջորդիվ։