Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կարծում եմ՝ դեռ ժամկետներ չկան, չնայած՝ հրավեր եղել է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե մինչև տարեվերջ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի այցը Հայաստան։