Ավելի քան 300 հոգու մասնակցությամբ՝ պարատոն Դամալայում (Photo)

Օգոստոսի 6-ին, Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղում անցկացվեց պարի փառատոն, որի խորագիրն էր «Պարի օր Դամալյում»:

Փառատոնին մասնակցեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի և Ծալկայի մունիցիպալիտետներից ինչպես նաև Հայատանից ժամանաց պարի համույթներ։ Ընդհանուր ելույթ  ունեցան 15 պարի խումբ։

Դամալա գյուղի «Կարին» համույթի պարուսույցը՝ Նասլեթ Քեյանը հաճախ է կազմակերպում տարբեր ակտիվություններ եւ ու հույս է հայտնում, որ նման միջոցառումները հետաքրքիր միջոց են փորձի փոխանակման եւ գյուղական կյանքն ակտիվացնելու համար։

Միջոցառմանը ներկա էին Ասպինձայի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, Դամալա գյուղի վարչակազմի ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած հյուերր և գյուղի բնակիչներ։

Փառատոնը իրականացվեց գյուղի մշակույթի տան տնօրեն Վարսենիկ Սահակյանի և պարուցույց Նասլեթ Քեյանի նախաձեռնությամբ։

Դամալայի մշակույթի տան վերանորոգումից հետո այս փառատոնը առաջին մեծ միջոցառումն էր։

Ակումբի վարիչ Վարսենիկ Սաղաթելյանը նշում է, որ ուրախ են, որ գյուղում այսպիսի գեղեցիկ ու ստացված մշակութային միջոցառում անցկացվեց։

Թալինի մշակույթի կենտրոնի տնօրեն Ժորա Գրիգորյանը կարևորում է այսպիսի մշակութային միջոցառումները, նշելով որ սա լավ միջոց է սերտացնելու հայ վրացական մշակութային կամուրջը։

Երևանից ժամանել էր «Էրիվան» պարային ստուդիան, որի ղեկավար Աշոտ Գրիգորյանը ոգևորված նշում է, որ հաջորդիվ ինքը պիտի կազմակերպի նմանօրինակ փառատոն և Ջավախքի պարի խմբերին հրավիրի Երևան։

Նշենք,որ միջոցառման վերջում կազմակերպիչների կողմից մասնակիցներին տրվեց Հավաստագրեր և հուշանվերներ։ Այնուհետև փառատոնի վերջում մասնակից խմբերը միասին պարեցին հայկական ազգագրական պարեր։