Ախալցխայում հերոսների հուշահամալիրը ծաղկազարդվել է

2008 թվականի օգոստոսյան պատերազմից անցել է 14 տարի։ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկարատև հակամարտությունը վերաճեց Ռուսաստանի կողմից բացահայտ ռազմական ագրեսիայի, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի և վրացական տարածքների օկուպացմանը:

Օրվա կապակցությամբ այսօր Ախալցխայի կենտրոնական զբոսայգում հարգեցին օգոստոսյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը։


Զոհվածների հիշատակը հարգել են վետերանները, քաղաքի բնակիչները, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: