Բարեկարգման աշխատանքներ Ախալքալաքի N3 նախակրթարանում

Սկսվել են Ախալքալաքի թիվ 3 հանրային մանկապարտեզի ներքին վերանորոգման աշխատանքները։ Քաղաքապետարանը հայտարարել էր էլեկտրոնային մրցույթ, ըստ որի նախակրթարանի շինաշխատանքների համար տրամադրվում է 180000 լարի։
«Ինտեր» ընկերությունը տենդերը շահել է 140000 լարիով։
Հանձնառոը ընկերությունը պետք է, վերանորոգի մանկապարտեզի հատակը, առաստաղը նաև պետք է ներկի պատերը։

Ակնհայտ երևում է, որ նախակրթարանի հետևի պատը վատթար վիճակում է ուժեղ անձրևի պատճառով նոր վերանորոգված աշխատանքը կարող է փչանալ։

Նշենք, որ Թիվ 3 մանկապարտեզը վերանորոգվել էր 2019 թվականին, Վերանորոգվել էր խոհանոցը, սենյակները, դարպասը նաև նախակրթարանի ճակատային մասը, փոխվել էին բոլոր էլեկտրական լարերը։